Ընտրել լեզուն

Հյուրանոցի կանոնակարգ

Օպերա Սուիթ հյուրանոցը կարևորում է յուրաքանչյուր հյուրի տեղեկացված լինելը` հանգիստը առավելագույնս հարմարավետ դարձնելու նպատակով: Հյուրանոցի կանոնակարգում կարող եք գտնել մանրամասն տեղեկատվություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ, լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապնվել մեզ հետ:


Գրանցում/Դուրս գրում
- Գրանցում -14:00
- Դուրս գրում - 12:00
- Վաղ ժամանում` հնարավորության դեպքում
- Ուշ դուրս գրում`
    - Մինչև 18:00` կգանձվի սենյակի արժեքի 50%
    - 18:00 - ից հետո` կգանձվի սենյակի ամբողջ արժեքը
- Գրանցվել կարող են 18 տարեկանը լրացած անձիք


Ամրագրման դադարեցման քաղաքականություն
- Ամրագրման դադարեցման համար անհրաժեշտ է տեղեկացնել հյուրանոցին Ձեր ժամանման օրվանից 24 ժամ առաջ, այլապես Ձեզանից կգանձվի առաջին գիշերվա վճարը:

Վճարման համակարգեր
- Master Card
- Visa
- American Express
Վճարումները իրականացվում են միայն ՀՀ դրամով


Կենդանիներ

- Կենդանիները թույլատվում են ըստ նախնական պայմանավորվածության, անհրաժեշտ է կապնվել հյուանոցի հետ մանրամասների և սակագների համար:

Այցելուներ

- Այցելուների հետ հանդիպման համար խնդրում ենք օգտագործել Լոբբի բարը և ռեստորանները
- Սենյակում այցելուին հյուրընկալելու համար, խնդրում ենք ներկայացնել այցելուի անձը հաստատող փաստաթուղթ

Երեխաներ
- Մանկական մահճակալը տրամադրվում է անվճար
- Մինչև 5 տարեկան երեխաները կարող են կիսել սենյակը իրենց ծնողների հետ անվճար
- 6-11 տարեկան երեխաները կարող են կիսել սենյակը իրենց ծնողների հետ 50 % զեղչով

Ավտոկայանատեղի
- Հյուրերի համար ծառայությունը մատուցվում է անվճար

 

- Սննունդի քաղաքականություն
Հիգիենայի և որակի պահպանման կաննոներից դրդված՝ խնդրում ենք Ձեզ, հյուրանոց սնունդ և խմիչք չբերել: Հայտնաբերված սնունդը և խմիչքը կբռնագանձվի հյուրանոցի կողմից:


Հյուրանոցի գույքը
Արգելված է վնասել հյուրանոցին պատկանող գույքը, հակառակ դեմքում՝ կգանձվի փոխհատուցման վճար