Ընտրել լեզուն

Զբոսաշրջիկի ուղեցույց

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Հայաստանը առաջին պետությունն է, որը 301թվ-ին ճանաչել է քրիստոնեությունը, որպես պետական կրոն: Մայրաքաղաք Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին, որպես Էրեբունի բերդաքաղաք: Երևան մայրաքաղաքը օժտված է բոլոր առավելություններով և հնարավորություններով, որպեսզի բոլոր զբոսաշրջիկները իրենց զգան ինչպես իրենց տանը:

Երևանի հետ ծանոթությունը կարելի է սկսել Հանրապետության Հրապարակից` իր պարող շատրվաններով և լուսային շոու ծրագրերով, այնուհետև Ձեզ կդիմավորի Աբովյան փողոցն իր հին տներով ու շինություններով: Զբոսանքի շարունակությունը կազմող Հյուսիսային պողոտան կներկայացնի միանգամայն այլ պատկեր` բարձրահարկ և ժամանակակից ճարտարապետական լուծումներով շինություններ, արևմտյան ոճի սրճարաններ, հայտնի բրենդային խանութներ: Այնուհետև զբոսանքը շարունակեք դեպի Օպերայի Ազգային Ակադեմիական թատրոնի շենք և Կարապի լիճ, Ձեզնից քիչ վերևում Կասկադի աստիճաններն են, զբոսաշրջիկներն այդ աստիճաններին տվել են <<Դեպի երկինք տանող անթիվ աստիճաններ>> անունը: Զբոսանքի գեղեցիկ եզրափակում կլինի Կասկադի դիտակետից բացվող Երևանյան համայնապատկերը:


Երևանի տեսարժան վայրերը`

-Հանրապետության Հրապարակ
-Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոն
-Կասկադ համալիր
-Մատենադարան
-Վերնիսաժ
-Կարապի լիճ
-Ծիծեռնակաբերդ (Հայոց ցեղասպանության թանգարան)
-Էրեբունի ամրոց
-Հայաստանի ազգային պատկերասրահ