COVID-19-Ի ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Կառավարության նոր կանոնակարգի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 22-ից
հյուրանոցի և ռեստորանի տարածքում թույլատրվում են այցելել միայն ստորև
նշված չափորոշիչներին համապատասխանող հյուրերը.

- Տրամադրել պատվաստման սերտիֆիկատ QR կոդի կամ բջջային հավելվածից
արտահանված թղթային տարբերակի միջոցով
- Տրամադրել բացասական ՊՇՌ ախտորոշիչ թեստի արդյունքներ, որոնք
կատարվել են վերջին 72 ժամվա ընթացքում
- Տրամադրել բացասական արագ ախտորոշիչ թեստի արդյունքներ, որոնք
կատարվել են վերջին 24 ժամվա ընթացքում

Պահանջը վերաբերում է 18 տարեկանից բարձր բոլոր հյուրերին: