Vertigo Lounge Bar

Տեղակայված Opera Suite Hotel-ի 13-րդ հարկում`“Vertigo” լաունջ-բարը նրբաճաշակ ժամանցի վայր է և կենսունակ քաղաքային կյանքի վառ արտացոլում: “Vertigo” դարձել է մշտական հասցե բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են յուրօրինակ կոկտեյլներ, հաճելի միջավայր, ուրախ երաժշտություն և Երևանի «գշխապտույտ» պանորամիկ տեսարան:

“Vertigo”-ն կատարյալ վայր է ընկերական հավաքույթների, գործնական և փակ միջոցառումների, հատուկ ընդունելությունների և տոնակատարություների համար: Հեղինակային կոկտեյլների, համեղ նախուտեստների և նուրբ աղանդերի լայն ընտրանին կգոհացնի յուրաքանչյուրին առանց բացառության:

“Vertigo”-ում դուք կգտնեք այն ամենը ինչը ձեզ հարկավոր է, և ոչինչ ինչը հարկավոր չէ: Անցկացրեք ձեր երեկոները նոր «բարձրություններում» մեզ հետ:

Աշխատանքային օրեր և ժամեր՝ չորեքշաբթիից կիրակի, 19:00-ից մինչ 02:00
Ամրագրման համար զանգահարել՝ +374 43 20 10 50
Գտեք մեզ՝

www.facebook.com/VertigoYerevan

www.instagram.com/vertigoyerevan

Վերադառնալ