Հարգելի հյուր,
Ուրախ ենք ողջունել Ձեզ Opera Suite հյուրանոցում: Այս հյուրանոցային ուղեցույցը Ձեզ հնարավորություն է տալիս մանրակրկիտ պատկերացում կազմել մեր բոլոր հարմարությունների եւ ծառայությունների մասին: Եթե ունեք լրացուցիչ հարցեր կամ առաջարկներ, խնդրում ենք դիմել մեր թիմի անդամներից մեկին: Մաղթում ենք Ձեզ հաճելի ժամանց Երեւանում:
Օդորակիչ եւ ջեռուցում
Մեր բոլոր սենյակները հագեցած են ձեր հարմարավետության համար անհատական ջերմաստիճանով: Խնդրում ենք օգտագործել պատին տեղադրված կարգավորիչը՝ օդորակման համար: Եթե ունեք որեւէ օգնության կարիք կամ համակարգին վերաբերող հարցեր՝ խնդրում ենք դիմել ընդունարան:
Օդանավակայան
Օդանավակայանը գտնվում է հյուրանոցից մոտավորապես 12 կմ հեռավորության վրա, եւ ճանապարհը մեքենայով տեւում է 15-20 րոպե: Եթե ցանկանում եք կազմակերպել փոխադրում դեպի օդանավակայան, ընդունարանի թիմը կօգնի ձեզ այս հարցում:
Մանկական մահճակալ
Մենք ունենք երեխաների համար նախատեսված մի քանի մահճակալներ, եթե Ձեզ անհրաժեշտ է, խնդրում ենք դիմել ընդունարան:
Նախաճաշը
ռեստորանում մատուցվում է ամեն օր ժամը 7.00-ից 11.00-ը:
Բիզնես կենտրոն
Եթե ցանկանում եք պատճենահանել որեվէ փաստաթուղտ կամ ուղարկել ֆաքս, խնդրում ենք դիմել մեր ընդունարանի թիմին` աջակցելու համար:
Ավտոկայանատեղ
Հյուրանոցի ավտոկայանատեղեր տրամադրվում են անվճար հյուրանոցային հյուրերի համար: Մենք կցանկանայիք տեղեկացնել ձեզ, որ հյուրանոցը պատասխանատվություն չի կրում ավտոմեքենաների կամ մեքենայի մեջ մնացած իրերի համար:
Մեքենաների վարձույթ
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ընդունարան:
Դուրս գրում
Դուրս գրման ժամը 12.00, կեսօրին: Ընդունարանը կօգնի Ձեզ պահեստավորել ձեր ուղեբեռը, եթե նախընտրում եք օդանավակայան մեկնելուց առաջ ավելի շատ ժամանակ անցկացնել քաղաքում:
Հյուրընկալության գործակալ
Մեր հյուրընկալության գործակալը կօժանդակի ձեր բոլոր խնդրանքներին եւ ցանկություններին: Ռեստորանային և ժամանցային ամրագրումներ, ծաղկեփնջեր, թատրոնի եւ թանգարանների տոմսեր, ինչպես նաեւ նամակագրության կազմակերպում:
Կրեդիտ քարտեր
Մենք ընդունում ենք հետեւյալ քարտերը `American Express, MasterCard / եվրո քարտ, VISA: Եթե ունեք հարցեր վճարման եղանակների վերաբերյալ, խնդրում ենք դիմել ընդունարան:
"Չխանգարել"
Եթե չեք ցանկանում, որ Ձեզ անհանգստացնեն, ապա խնդրում ենք թողնել «Չխանգարել» ցուցանակը դռան վրա: Եթե չեք ցանկանում որեւէ հեռախոսազանգեր ստանալ, խնդրում ենք տեղեկացնել ընդունարանում:
Մաքրուհի
Մեր հյուրանոցի սպասարկման թիմը բոլոր ժամանակներում ձեր տրամադրության տակ է: Եթե Ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ սրբիչ, լրացուցիչ բարձ կամ արդուկ, խնդրում ենք տեղեկացնել մեզ: Ձեր համարի լրացուցիչ մաքրության համար խնդրում ենք դիմել մաքրուհուն կամ ընդունարան:
Սենյակի խոհանոց
Բոլոր մեր համարները ունեն ամբողջապես կահավորված խոհանոց: Եթե բացակայում է որեւէ բան, խնդրում ենք դիմել ընդունարան: Եթե Ձեզ անհրաժեշտ է օգնություն որեվէ սարքավորման օգտագործման համար, խնդրում ենք դիմել ընդունարան:
Արդուկ / Արդուկի տախտակ
Խնդրում ենք դիմել ընդունարան, եթե ցանկանում եք օգտագործել արդուկ:
IT-աջակցություն
Եթե դժվարություններ եք ունենում ձեր համակարգչի կամինտերնետային կապի հետ, մեր ընդունարանըուրախ կլինի ձեզ օգնել:
Լվացք / Չոր մաքրում / Արդուկում
Մենք նաեւ տրամադրում ենք վերոնշյալծառայություններ` հավելյալ վճարի դիմաց:
Հայտնաբերված իրեր
Բոլոր հայտնաբերված իրերը պահվում են ընդունարանում` 3 ամիս: Խնդրումենք դիմել ընդունարան, եթե որեվէ իրեք կորցրել:
Լոբբի Բար
Բաց է24/7
Բժշկական ծառայություն
Եթե Ձեզ անհրաժեշտ է բժշկական օգնություն, խնդրում ենք դիմել ընդունարան:
Կոնֆերանց սրահներ
Ձեր տրամադրության տակ կան երեք կոնֆերանց սրահներ հավելյալ վճարի դիմաց:
Մինիբար
Մինի բարը ամեն օր թարմացվում է:
Թերթեր
Լոբբիում ձեր տրամադրության տակ են ամենօրյա թերթերը:
Անձնական հիգիենա
Մենք ունենք սափրվելու պարագաներ, ատամի մածուկ եւ խոզանակ, որոնք հասանելի են ըստ պահանջի: Պարզապես զանգահարեք ընդունարան:
Ռեստորան
Մեր Սինատրա Ռեստորանը ներկայացնում է եվրոպական եւ հայկական ճաշատեսակներ / խմիչքներ: Ճաշ. 13:00 – 15:00 եւ ընթրիք` ժամը 15:00 - 23:00
Համարների սպասարկում
Առկա է 24/7, դուք կարող եք գտնել սենյակի սպասարկման ցանկը ձեր սենյակում: Պատվերի համար խնդրում ենք զանգահարել՝0127
Չհրկիզվող պահարան
Մեր բոլոր սենյակները կահավորված են չհրկիզվող պահարաններով: Դուք կարող եք այն գտնել ձեր պահարանում: Խնդրում ենք հետեւել նկարագրին, որը գտնվում է պահարանի առջեւի կողմում: Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում այն իրերի համար որոնք չեն գտնվում չհրկիզվող պահարանում:
Thai Penthouse Spa & Wellness Center
Մուտքի ամրագրումը միայն նախօրոք, սահմանափակ տարածություն, հատկապես ցուրտ եղանակին, քանի որ տեռասան այլեւս բաց չե: Լողավազանիբոլորայցելուները պետք է.
• Լողավազան մտնելուց առաջ լոգանք ընդունեն
• Չօգտագործեն լողավազան մտնելուց որեվէ տեսակի կրեմ
• Հավաքեն մազերը կամ օգտագործեն լողավազանի գլխարկ
• Ոչ մի սնունդ չի թույլատրվում
• Ցանկացած խմիչք միայն Thai Penthouse-ից
• Ջրի մեջ թռիչք չի թույլատրվում
• Մինջև 6 տարեկան երեխաների համար մուտքը արգելվում է
• Պետք է տեղեկացված լինել որ փրկարարի ծառայություն չի կատարվում
Լողավազան `Թայլանդական խոտաբույսերով սաունա եւ թայլանդական կանաչ թեյի հյուրասիրություն` 3 ժամ մեկ անձի համար՝ 12.000 դրամ: Հատուկ գներ միայն հյուրանոցի հյուրերի համար:
• 3.000 դրամ - միայն լողավազանն մինչեւ 1 ժամ
• 6.000 դրամ - լողավազանը եւ թայլանդական կանաչ թեյի հյուրասիրություն տեռասայում մինչեւ 2 ժամ
• 9.000 դրամ - Թայլանդական խոտաբույսերով համամ, թայլանդական կանաչ թեյ տեռասայում` մինչեւ 3 ժամ:
Կոշիկի փայլեցման սարք
Խնդրում ենք գտնել փայլեցման սարքը լոբբիում:
Գնումներ Երեւանում
Զբոսաշրջանային այցելությունը վայելելու համար դիմեք հյուրընկալության գործակալին: Մեր թիմը Ձեզ կտրամադրի ամենատարածված գնումների փողոցների, ինչպես նաեւ առեւտրի կենտրոնների մասին բոլոր տեղեկությունները:
Ծխելը
Ծխելը միայն թույլատրվում է նախատեսված սենյակներում եւ տարածքներում: Ուզում ենք տեղեկացնել, որ հյուրանոցն իրավունք ունի 50'000 դրամ տուգանք կիրառել արգելված գոտիներում ծխելու համար:
Տաքսի
Խնդրում ենք դիմել մեր հյուրընկալության գործակալին կամ ընդունարան տաքսի պատվիրելու համար:
Հեռուստաալիքները
Դուք կարողեք գտնել նորությունների, երաժշտության եւ կինոնկարների հեռուստաալիքներ: