Deluxe Suite
Գեղեցիկ կահավորված և հարմարավետ Deluxe-ը հիանալի տարբերակ է Ձեր հանգիստը ճիշտ կազմակերպելու համար: Մեղմ գույները վառ դետալների հետ միասին սենյակին հաղորդում են պարզ, բայց միևնույն ժամանակ նրբագեղ տեսք: Տեսքն ավելի ամբողջական է դարձնում պատուհանից բացվող հրաշալի տեսարանը:
Premier Suite
Premier Suite-ն առաջարկում է առանձնացված հյուրասենյակ և ննջասենյակ: Այս ժամանակակից, բայց միևնույն ժամանակ դասական սենյակն առանձնանում է սպասարկման բարձր որակով, աշխատելու և հանգստանալու համար նախատեսված տարածքներով, նոր դիզայնով և նուրբ երանգներով:
Executive Suite
Executive Suite-ը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են հարմարավետություն և նախընտրում են հանգիստն անցկացնել ընդարձակ սենյակում: Այն ունի առանձնացված ննջասենյակ, հյուրասենյակ և խոհանոց՝ անհրաժեշտ պարագաներով:
Royal Suite
Royal Suite-ն իր բոլոր հարմարություններով Ձեզ թույլ կտա զգալ ինչպես Ձեր տանը: Գեղեցիկ կահավորված այս սենյակից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի Երևանի կենտրոն: