Մատենադարան

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է (հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան): Այն ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում:
Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ: Այստեղ պահվում է շուրջ 17.260 ձեռագիր, որից ավելի քան 11.180-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են, մնացածը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, նորագույն և օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլն) ձեռագրեր:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Մատենադարան անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Մատենադարանի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է:
«Մատենադարան» (հայերեն՝ «մատյան» և «դարան») բառը գրաբարում նշանակել է «գրադարան»: Եվ իսկապես, Մատենադարանը հայկական մշակույթի հպարտությունն է, հնագույն ձեռագրերի ամենամեծ պահոցը, որը գտվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի արևմտյան ծայրանասում՝ բլրի լանջին: Այն ստեղծվել է Էջմիածնի վանքի ձեռագրերի հավաքածուի հիման վրա: Ցուցանմուշների տեղադրման ժամանակագրական հերթականությունը ներկայացնում է ազգային գրավոր մշակույթը:
Բակի աջ և ձախ կողմերի կամարակապ սրահներում ցուցադրված են հայկական ճարտարապետության հուշարձաններ, խաչքարեր։ Նախասրահում «Ավարայրի ճակատամարտը» խճանկարն է (1956-60), գլխավոր սանդղատան պատերին՝ «Հայոց պատմություն» եռամաս որմնանկարը (1956-59, երկուսն էլ՝ նկարիչ Վան Խաչատուր)։ Շենքի ներսը նույնպես բազալտից է, բայց ներսի հարդարանքի մեջ օգտագործվել են նաև այլ քարեր, օրինակ՝ մարմար: Հիմնական աստիճանների մոտ գտնվում են նույն հեղինակի այլ որմնանկարներ, որոնք պատկերում են ուրարտական ժամանակաշրջանը, այբուբենի ստեղծումը և Մաշտոցի հիմնականում հելլենական նախորդներին։