Գիշերային կյանքը Երևանում

Գիշերային կյանքը Երևանում

Երեկոյան զբոսանքը Երևանում ինքնին հաճույք է, բայց քաղաքն ունի շատ դինամիկ և գրավիչ գիշերային կյանք:
Քաղաքի հյուրերը ընտրության շատ տարբերակներ ունեն՝ հիանալի ընթրիք, յուրահատուկ կոկտեյլ և որակյալ
երաժշտություն վայելելու, և երեկոն անմոռանալի դարձնելու համար:
Ստորև ներկայացնում ենք 2021-ի տեղացիների թոփ 5 թրենդային ակումբների ցանկը Երևանում գիշերային cocktail-crawl-ի համար։

KONG
Տրոպիկական վինտաժի գողտրիկ անկյուն, որը գտնվում է Երևանի ամենանշանավոր տներից մեկում, ոգեշնչում և նոր անմոռանալի տպավորություններ է պարգևում։ Կոկտեյլների էքսպերեմենտալ ճաշացանկը, որը ստեղծել է Կոնգի բար մենեջեր՝ Հայաստանի առաջատար միքսոլոգ Ստեփան Աբրահամյանը, ոգեշնչված է
ճանապարհորդություններից, փիլիսոփայությունից, պատմությունից, արվեստից, երաժշտությունից և բնությունից, ինչը անկանխատեսելիորեն ընդլայնում է մեր տեսականին: Խոսքը լավագույնը վայելելու մասին է, ոչ թե շատ ըմպելու։
Ճաշացանկը ոգեշնչված է աշխարհի տարբեր անկյունների փողոցային սննդից և առաջարկում է տպավորիչ շրջադարձ՝ քաղցր, թթու, աղի, դառը և ումամի կատարյալ համադրություն զգալու համար:

Simona
Սիմոնան գերազանց բարմենների, տպավորիչ կոկտեյլների և հիանալի երաժշտության մասին է: Շատ յուրօրինակ վայր երազկոտ, ֆիլմ հիշեցնող մթնոլորտով, որտեղ կարող եք վայելել վասաբիով թրմված ճապոնական ջինի հիմքով կոկտեյլ՝ երեկոն (եթե ոչ ամբողջ գիշերը) շատ յուրահատուկ դարձնելու համար:

Bar Phoenīx
Bar Phoenīx-ը գաստրոնոմիկ կոկտեյլ բար է։ մի վայր, որտեղ դուք շրջապատված եք իրական լեգենդներով: Աբովյան 10 հասցեում գտնվող պատմական շենքը հին Երևանի ժամանակներից մինչ մեր օրերը հասած յուրահատուկ ժառանգություն է։ Այստեղ հանգրվանած այս գողտրիկ անկյունում կարելի է վայելել կոնյակի հիմքով պատրաստված 12 կոկտեյլներ, որոնք պատրաստվում են բացառիկ բաղադրիչներից և մեկտեղվել են մի վայրում՝ Հայաստանի և աշխարհի տարբեր անկյուններից։ Այստեղ այցելուներին է սպասում նաև լեգենդար կոնյակի շիշը, որ կարելի է գնել հենց բարի ներսում տեղակայված ARARAT սրահից։ Որպես արժանի զուգադրություն բացառիկ խմիչքներին՝ «Bar Phoenīx»-ն առաջարկում է համադամ ուտեստների եզակի տեսականի, որը բծախնդրորեն ընտրվել է Հայաստանի և հրավիրված խոհարարների կողմից։

The Kond House
Փնտրու՞մ եք ինչ-որ յուրահատուկ վայր: Ապա դուք պետք է այցելեք Կոնդի տուն: Ռեստորա՞ն է։ Բա՞ր? Փա՞բ? Կամ գուցե բացօթյա սրճարա՞ն?
Կոնդի տունը հիանալի տրամադրությամբ և մթնոլորտով մի վայր է, կարծես եկել եք այցելելու հին ընկերոջ տուն, որտեղ հիմա խնջույք է: Նրանք ունեն հիանալի խոհանոց, ալկոհոլային խմիչքների մեծ ընտրություն։

Compote Bar and Gill Garden
Սա տեղացիների հանգստանալու սիրելի վայրերից մեկն է։ Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ Compote-ում զգում եք, որ դուք քաղաքից դուրս եք որակյալ ժամանակ անցկացնւմ ընկերների և ընտանիքի հետ: Հիանալի բար բազմաթիվ կոկտեյլներով, շատ համեղ խոհանոց և մի քանի տարբեր ոճերով տարածքներ, որոնք կհամապատասխանեն ձեր ցանկացած տրամադրությանը, եթե ցանկանում եք գինով իտալական ընթրիք, բացօթյա գրիլ կամ պարզապես վայելել կոկտեյլ բարի մոտ:

Վերադառնալ