Սինատրա Ռեստորան

Opera Suite Hotel-ի 12-րդ հարկում գտնվող Sinatra ռեստորանն իր նրբաճաշակ դիզայնով ու դեպի քաղաքի կենտրոն բացվող աննկարագրելի տեսարանով կդառնա Ձեր սիրելի վայրը՝ տարբեր առիթներ նշելու, սիրելիի հետ ընթրելու կամ պարզապես ընտանիքի հետ միասին հանգսիտը վայելելու համար:

Ռեստորանում կարելի է վայելել տարբեր ուտեստներ, ինչպես նաև պատվիրել հայկական ավանդական խոհանոցին հատուկ ճաշատեսակներ: Sinatra ռեստորանի խոհարարի մեծ փորձի շնորհիվ այստեղ կհամտեսեք ամենաթարմ, ամենահամեղ ու յուրահատուկ ուտեստներն ու դրան զուգահեռ կվայելեք հաճելի երաժշտություն:

Տեսարան դեպի քաղաքի կենտրոն՝ Կասկադ և Օպերա
Դիրք` 12-րդ հարկ
Աշխատանքային ժամեր՝ 13:00-15:00 և 19:00-23:00

Ամրագրել սեղան: +374 11 20 10 06

 

 

 

 

 

Վերադառնալ