Համառոտ Հյուրանոցի Մասին

Opera Suite Hotel-ն ունի բոլոր հարմարությունները Ձեր հանգիստը լիարժեք դարձնելու համար՝  106 հարմարավետ սենյակ, ժամանակակից դիզայն, աշխատելու, ճաշելու, հանգստանալու համար նախատեսված առանձին տարածքներ, իտալական կահույք և, իհարկե,  նրբաճաշակ գույներ։

 

 

 

 

 

Գտնվելու վայր

Opera Suite Hotel-ը գտնվում է Երևանի կնետրոնում, ինչի շնորհիվ էլ հնարավոր է խնայել ժամանակը՝ մոտակա սրճարանները, թանգարանները, պատկերասրահներն ու այգիներն այցելելու համար։ Մի քանի քայլ և Դուք կհայտնվեք Կասկադ համալիրում, Սիրահարների այգում կամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հեշտությամբ կարելի է հասնել Հանրապետության հրապարակ ու վայելել երգող շատրվանները կամ այցելել Մատենադարան, որտեղ պահվում են հին ձեռագրերը։ Կարևոր է նաև նշել, որ Զվարթնոց օդանավակայանից հյուրանոց մեքենայով կարելի է հասնել ընդամենը 15 րոպեում։

Սենյակներ

Ծխողների և չծխողների համար նախատեսված 106 սենյակներն արտացոլում են մեր գաղափարներն ու սկզբունքները։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իտալական ոճին հատուկ նրբաճաշակություն ու հարմարավետություն։

• 30 Deluxe
• 47 Premier Suite
• 22 Executive Suite
• 2 Royal Suite
• 5 Cascade Suite

Ծառայություններ

• Գրանցման սեղան – 24ժ
• Դռնապանի ծառայություն – 24ժ
• Ուղեբեռի պահպանման ծառայություն և ավտոկայանատեղի – 24ժ
• Սենյակների մաքրման ծառայություն
• Լվացքատան ծառայություն
• Բազմալեզու անձնակազմ
• ATM
• Տաքսի և ավտովարձույթ

Ճաշելու հնարավորություններ

Հյուրանոցի ճաշարանն ու ներսում գտնվող սրճարաններն առաջարկում են հարուստ ճաշացանկ, համեղ ուտեստներ ու գեղեցիկ տեսարան՝ դեպի քաղաքի կենտրոն։

• Գեղեցիկ տեսարան
• Միջազգային և հայկական խոհանոց
• Գինիների լայն տեսականի
• Bon Appetit ռեստորան՝ անմոռանալի նախաճաշի համար
• Lobby Bar Terrace՝ բացօթյա սրճարանի հետ միասին

Սպա կենտրոն 

Կտրվե՛ք առօրյա հոգսերից ու վայելեք իրական հանգիստը սպա կենտրոնում։
• Շքեղ Thai Penthouse սպա՝ բարձրակարգ ծառայություններով
• Որակավորված և լիցենզավորված թաիլանդացի թերապևտներ
• Լողավազան՝ բացօթյա և փակ ռեժիմներով
• Արևային լոգանք ընդունելու տարածք

Հանդիպումների և միջոցառումների սրահ

Հանդիպման եւ կոնֆերանս դահլիճներն ունեն բոլոր անհրաժեշտ հարմարությունները ցանկացած բիզնես հանդիպում, դասընթաց, սեմինար, միջազգային կոնֆերանս անցկացնելու համար։

• 194 ք.մ. մակերես
• 2 սնեյակ՝ հանդիպումների և միջոցառումների համար
• Մոցարտ սրահ՝ մինչև 100 մարդու համար
• Օվալաձև Վագնեռ սրահ՝ մինչև 25 մարդու համար
• Պատրաստակամ անձնակազմ՝ ցանկացած հարցում Ձեզ օգնելու համար
• Օդափոխման համակարգ
• Անհրաժեշտ տեխնիկա
• Անվճար Wi-Fi

Ֆիթնես կենտրոն և շոգեբաղնիք

Հյուրանոցի 2-րդ հարկում գտնվող ֆիթնես կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով և ունի ֆիննական փայտե շոգեբաղնիք:

• Ֆիթնես կենտրոն՝ 24ժ
• Ֆիննական փայտե շոգեբաղնիք
• Ֆիննական ցնցուղ