Կասկադ համալիր

Կասկադ համալիրը կառուցվել է 1970 թվականին։ Այն Երևանի կենտրոնը կապում է Հաղթանակ զբոսայգուն, որտեղ էլ գտնվում է Մայր Հայաստան արձանը։ Կասկադի վերևից բացվում է հրաշալի տեսարան՝ քաղաքի կենտրոնը, շենքերն ու այգիները։ Կասկադն ունի մոնումենտալ արտաքին աստիճաններ, իսկ ներսում կան ամբողջ երկայնքով ձգվող շարժասանդուղքներ։ Կասկադ համալիրի ներսում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որտեղ ցուցադրված են ժամանակակից արվեստի գործեր, տեղի են ունենում ֆիլմերի ցուցադրություներ, ինչպես նաև իրականացվում են տարբեր միջոցառումներ և՛ փոքրերի, և՛ մեծահասկաների համար։ Կասկադ համալիրը զարդարված է կանաչ տարածություններով ու ծաղիկներով, շատրվաններով և դրանց շրջակայքում գտնվող յուրահատուկ քանդակներով ու արձաններով։ Կասկադում են գտնվում նաև երևանյան ամենամտերմիկ ու գեղեցիկ դիզայնով սրճարանները։

Վերադառնալ