Օպերայի և բալետի թատրոն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը գտնվում է Երևանի սրտում՝ Անկախության հրապարակում: Այն ոչ միայն մշակութային կենտրոն է, այլև ճարտարապետական գլուխործոց, որի հեղինակն է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Այն բաղկացած է երկու սրահից՝ 1200 հանդիսատեսի համար նախատեսված օպերայի դահլիճից և 1400 հանդիսատեսի համար նախատեսված մեծ համերգասրահից:
Օպերայի թատրոնի դիմաց են գտնվում հայ հայտնի գրող Հովհաննես Թումանյանի և հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները։ Շենքի մոտակայքում կան բազմաթիվ սրճարաններ, որտեղ կարելի է լսել դասական երաժշտություն կամ պարզապես վայելել երևանյան երեկոները։