Տուրեր Հայաստանում
Արենի (գինու գործարան)
Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում: Արեւաշատ այս գյուղը հայտնի է գինիների լավագույն տեսականիներով: Յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով "Արենի" գինին իր պատվավոր տեղն ունի հայկական ամենահարգի գինիների շարքում: Գյուղի գինու գործարան այցելությունը լավագույնս կապացուցի վերը նշվածը: Արենիում է գտնվում նաեւ տաղանդաշատ Մոմիկի կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցին:
Ամբերդ
Այս միջնադարյան բերդաքաղաք և ամրոցը կառուցվել է տասներրորդ դարում պատմական Արագածոտն գավառում։ Ամբերդը պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։
Գառնու տաճարը դասական հունահռոմեական տաճար է Հայաստանի Գառնի գյուղում, որը թերևս Հայաստանի ամենահայտնի և լավ պահպանված հեթանոսական խորհրդանիշն է:
Գեղարդ /ընդգրկվածՅՈՒՆԵՍԿյիհամաշխարհայինժառանգությանցուցակում/
Գեղարդը միջնադարյան ժայռափորվանք է Կոտայքի մարզում, շրջապատված ժայռերով: Չնայած որ գլխավոր եկեղեցին կառուցվել է 1215-ին, վանական համալիրը հիմնադրվել է 4-րդ դարում՝ Գրիգոր Լուսավորչի կողմից այն վայրում, որտեղից դուրս է ժայթքում աղբյուրը:
Դիլիջան
Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ եւ մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստեւ գետի ափին եւ հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արեւը, անտառային թարմ օդը եւ հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:
Ջերմուկ
Վայոց Ձորի հյուսիս-արեւելյան մասում է գտնվում հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը: Այստեղի հանքային ջրերի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել դեռեւս վաղ միջնադարից: Այցելուների համար կառուցված է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջրերի մատակարարումը իրականցվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի, որը տատանվում է 30-50 աստիճան: Ջերմուկի կլիմայական առանձնահատկությունները, հիանալի բնությունը, բացարձակ մաքուր օդը գերազանց հնարավորություն են ստեղծում հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար:
Քարահունջ
Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ Քարահունջը հանդիսանում է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը: Այն թվագրվում է մ. թ. ա. 6-5-րդ հազարամյակներով: Զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար: Քարահունջից ոչ շատ հեռու հայտնաբերված ժայռապատկերներն ապացուցում են, որ նախնադարյան մարդը Հայաստանում քաջատեղյակ էր աստղագիտությունից: